Մենք դեռևս հնարավորություններ ունենք և կպայքարենք. Խաշմանյան
Սպորտ«Կայրաթ»-ն այսօր ավելի ուժեղ էր և խաղով, և կազմակերպվածությամբ: Այդ մասին Եվրոպայի լիգայի խաղարկության երկրորդ փուլիս «Կայրաթ»-«Ալաշկերտ» մրցավեճից հետո տեղի ունեցած ասուլիսում նշել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:
«Մենք ջանքեր գործադրեցինք, արեցինք այն, ինչ կարող էինք, սակայն դա քիչ էր: Մենք դեռևս հնարավորություններ ունենք և կպայքարենք: Ցանկանում են ներողություն խնդրել երկրպագուներից»,- ասել է Խաշմանյանը:
Ալմաթիում կայացած խաղում Խաշմանյանի թիմը մրցակցին զիջել է 0:3 հաշվով:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց: