Սահմանադրական փոփոխություններն ամեն գնով անցկացնելը ՀՀԿ–ի համար գերնպատակ չէ. Շարմազանով
ՔաղաքականՍահմանադրական փոփոխություններն անցկակացնելը ՀՀԿ–ի համար գերնպատակ չեն։ Այս մասին այսօր` հուլիսի 16–ին, ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլիս խոսնակ Էդուարդ Շարմազանովը` ընդգծելով, որ ներկայացված փոփոխությունները նախնական են, եւ առաջիկա մեկուկես ամիսների ընթացքում քաղաքական տարբեր ուժերի հետ քննարկումների արդյունքում նախագիծը կարող է փոխվել։
«Սա բավականաչափ ծավալուն փաստաթուղթ է։ Նախանական տարբերակը դոգմա չի։ Որոշ հարցերում բացատրությունների, պարզաբանումների կարիք կա։ Վերջնական տարբերակը կընդունվի քննարկումնրի արդյունքում, հաշվի կառնվեն բոլոր առաջարկությունները»,– ասաց Շարմազանովը։
Նրա խոսքով` այսօրվա նիստին ՀՀԿ–ն քննարկել է նախնական տարբերակի 4-7-րդ գլուխները, 1-3 գլուխները չեն քննարկվել։
Սահմանադրության առաջին 7 գլուխների վերաբերյալ քաղաքական գործիչների բացասական կարծիքները ՀՀԿ խոսնակն անվանեց շտապողական։
Նրա խոսքով` ՀՀԿ-ի համար սահմանադրական բարեփոխումներն այս պահին գերխնդիր չեն։
«Այս բարեփոխումների անցկացումն ամեն գնով նպատակ չէ, ամեն ինչ պետք է որոշի ՀՀ քաղաքացին: Այս հարցը մեր օրակարգի ամենառաջնային, գլխավոր հարցը չէ: Մենք ունենք այլ, ավելի առաջնային հարցեր` անվտանգության, տնտեսության, սոցիալական վիճակը բարելավելու վերաբերյալ»,– ասաց նա։