Որտե՞ղ է Պալաչը և ինչպիսի՞ ճնշումների է ենթարկվում
ՔաղաքականՀունիսի 7-ին տեղի ունեցած Աբովյանի քաղաքապետի ընտրություններից հետո ՀՀԿ-ից հեռացված Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանի՝ Պալաչի և նրա մտերիմների բիզնես կառույցների նկատմամբ ճնշումներ են սկսվել:
Մեր տեղեկություններով՝ վերջին շրջանում լուրջ մտահոգություն կա նաև նրա ֆիզիկական անվտանգության հետ կապված. անգամ խոսակցություններ են շրջանառվում, որ Հարությունյանին վնասելու փորձեր են եղել:
Լուրը փորձեցինք ճշտել անձամբ Հարությունյանից, ում հեռախոսները, սակայն, անհասանելի էին: Նրա գտնվելու վայրը ևս պարզել չհաջողվեց. դեռևս անհայտ է, թե Պալաչը ընտրություններից հետո որտեղ է գտնվում:
Հիշեցնենք, որ Արթուր Հարությունյանը, չնայած ՀՀԿ որոշմանը, ինքնաառաջադրվեց Աբովյանի քաղաքապետի պաշտոնում և զրկվեց իշխանությունների աջակցությունից՝ անգամ հեռացվելով իշխող կուսակցության շարքերից, և կոշտ ընտրապայքարի արդյունքում պարտվեց Աբովյանի արդեն գործող քաղաքապետ, Գագիկ Ծառուկյանի հովանավորյալ Վահագն Գևորգյանին՝ հավաքելով 5.459 քվե: