Թբիլիսյում կայանալիք Օլիմպիական փառատոնին Հայաստանը կներկայանա 6 մարզաձևով
ՍպորտԵվրոպական 13-րդ օլիմպիական փառատոնը տեղի կունենա հուլիսի 26- ից օգոստոսի 1-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, որին Հայաստանը կներկայանա 6 մարզաձևով:
Սպասվում է, որ միջոցառմանը կմասնակցեն 49 երկրների 14-18 տարեկան շուրջ 4 հազար մարզիկ-մարզուհիներ: Ծրագրում ընդգրկված է 9 մարզաձև` բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, ձյուդո, աթլետիկա, լող, սպորտային մարմնամարզություն, հեծանվային սպորտ և թենիս: Լիովին կազմ ու պատրաստ վիճակում են հատուկ փառատոնի համար կառուցված օլիմպիական ավանը և ութ մարզահանգրվանները, որոնցում կայացել են փորձնական մրցաշարեր: Մասնակիցների թվում կլինեն նաև Հայաստանի պատվիրակները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՕԿ լրատվության բաժնից, Հայաստանն այդ փառատոնին կմասնակցի ձյուդո (Գոռ Հովսեփյան 50 կգ, Հարություն Խոջոյան 55 կգ, Տիգրան Բադալյան 60 կգ, Բորիս Շատվերյան 66 կգ,Կարեն Ստեփանյան 73 կգ, Ռոբերտ Կիրակոսյան 81 կգ), սպորտային մարմնամարզություն (Արթուր Ավետիսյան, Մհեր Տուդոյան, Աննա Ղազարյան), աթլետիկա (Գայանե Չիլոյան, Յանա Աբրահամյան, Ռաֆայել Շտայան), թենիս (Դավիթ Նազարեթյան, Գևորգ Բայաթյան, Մարինե Դավթյան, Տաթևիկ Հովհաննիսյան), լող (Արտաշես Ադամյան, Ռուբեն Ղարիբյան), հեծանվային սպորտ (Ռոբերտ Խաչատրյան, Լևոն Լավչյան, Ժորա Մարգարյան) մարզաձևերում: