Հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 4 մարզիկ
ՍպորտՀրաձգության Եվրոպայի երիտասարդական և մեծահասակների առաջնություններինն կմասնակցի նաև Հայաստանը:
Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն երիտասարդներ Հրաչիկ Բաբայանը (հրացան), Զավեն Իգիթյանը, իսկ մեծահասակներից` Քրիստիան ու Իրինա Լաուերները:
«Ես լիահույս եմ, որ լավ են մասնակցելու այս առաջնությանը: Երիտասարդները պատրաստ են, իսկ մեծահասակները կամաց-կամաց աճ են գրանցում: Մեր մարզիկները պատրաստ են լավ արդյունքներ գրանցելու»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:
Եվրոպայի երիտասարդների և մեծահասակների առաջնությունն այս տարի կկայանա Սլովենիայի Մարիբոր քաղաքում: