Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կայցելի Հայաստան
ՔաղաքականԵվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հուլիսի 20-22 տարածաշրջանային այցով կլինի Հարավային Կովկասում:
Ինչպես տեղեկացրին Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունից, Տուսկի այցը կմեկնարկի Հայաստանից, այնուհետև նա կայցելի Վրաստան և Ադրբեջան:
Հայաստանում նախատեսված են Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Ի պատիվ Եվրոպական խորհրդի նախագահի այցի՝ Սերժ Սարգսյանի անունից կտրվի աշխատանքային ճաշ, որին կնախորդի Դոնալդ Տուսկի և Սերժ Սարգսյանի համատեղ մամուլի ասուլիսը:
Երևանում Տուսկը հանդիպում կունենա նաև ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Նույն օրը երեկոյան Եվրոպական խորհրդի նախագահը կմեկնի Վրաստան, իսկ հուլիսի 22-ին կլինի Ադրբեջանում: