Համահայկական 6-րդ խաղերին աթլետիկան կանցկացվի Արտաշատում
ՍպորտՀամահայկական 6-րդ խաղերին աթլետիկա մարզաձեւն Արտաշատի քաղաքային ստադիոնում անցկացնելու համար ստադիոնում կատարվող վերականգնողական եւ վերանորոգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով մարզադաշտ այցելեց քաղաքապետ Արգամ Աբրահմյանը: Նա շրջայց կատարեց, եւս մեկ անգամ հետեւեց ընթացող աշխատանքներին: Մարզադաշտի տնօրեն Հենրիկ Սիմոնյանը ներկայացրեց կատարվ ած աշխատանքները. ավարտվել են վարչական շենքի աշխատասենյակների, միջանցքի, բուժսպասարկման կաբինետների, լոգարանների, հանդերձարանների վերոնորոգման եւ մարզադաշտի ցանկապատի արտաքին հարդարման աշխատանքները: Ներկված են հանդիսատեսի համար նախատեսված 3000 նստարանները: Ավարտված է նաեւ վազքուղիների շուրջ 140 ք/մ ծածկի մասնակի նորոգման աշխատանքները, որի ծածկը բերվել է Ծաղկաձորի սպորտբազայից: Այս պահին ընթանում են մարզադաշտի կենտրոնական եւ մյուս դարպասների ներկման աշխատանքները:
«Պետք է պատրաստ լինենք բոլոր առումներով: Շատ պարտավորեցնող են այս խաղերը, որի համար ջանք ու եռանդ չենք խնայում: Անհրաժեշտ է այնպես անել, որ արտերկրից ժամանող մեր հայրենակիցները տպավորվեն եւ ոգեշնչված հեռանան մեր երկրից»,-«Արմենպրես»-ի թղաթակցի հետ զրույցում ասաց Սիմոնյանը: Առաջիկայում լուծում կտրվի գիշերայի եւ ցերեկային լույսերի հարցին, կհարդարվեն, չոր եւ ավելորդ բուսականույթունից կմաքրվեն մարզադաշտի հարակից տարածքները:
Համահայկական 6-րդ խաղերը հանրապետությունում կընթանան օգոստոսի 2-13-ը: Իսկ աթլետիկա մարզաձեւը տեղի կունենա Արտաշատում` օգոստոսի 5-ին, 6-ին եւ 7-ին:
Լիլիթ Մաճկալյան