Ալբա. «Բարսելոնայում» Կասիլյասին այլ ձևով հրաժեշտ կտային
Սպորտ«Բարսելոնայի» պաշտպան Խորդի Ալբային դուր չի եկել, որ Իսպանիայի հավաքականում իր թիմակից Իկեր Կասիլյասը «Ռեալից» տեղափոխվել է «Պորտու»: Ըստ Ալբայի, եթե Կասիլյասը խաղար կատալոնական ակումբում, իրավիճակն այլ կլիներ:
-Կասիլյասը քիչ աշխատանք չի կատարել բոլորի հարգանքին արժանանալու համար: Նրանով հիանում են բոլորը: Չգիտեմ, թե ով է նման որոշում կայացրել և ինչու: Գուցե պատճառն այն է, որ նախորդ մրցաշրջանում նա «Ռեալի» հետ ոչինչ չնվաճեց, իսկ օրինակ մենք Չավիի հետ հաղթեցինք բոլոր մրցաշարերում: Կարծում եմ` «Բարսելոնայում» Կասիլյասին այլ ձևով հրաժեշտ կտային,- Ալբայի խոսքը մեջբերված է «Marca»-ից: