Բորուսիան տրանսֆերի չի հանի գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին
Սպորտtert.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը չի հեռանա ներկայիս ակումբից։ Այդ մասին հայտնել է դորտմունդցիների գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն։
«Օբամեյանգը մնում է «Բորուսիայում»։ Նրան տրանսֆերի չենք հանի»,- Վատցկեի խոսքը մեջբերում է «Bild»-ը։
Հիշեցնենք, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում են ֆրանսիական ՊՍԺ-ն եւ Լոնդոնի «Արսենալը»։
Գերմանիայի ավարտված առաջնությունում անցկացրած 33 խաղում Օբամեյանգը խփել է 16 գոլ եւ կատարել 6 արդյունավետ փոխանցում։