«Սևանա լիճ» շախմատային մրցաշարի առաջատարները լեհ և իսպանացի գրոսմայստերներ են
ՍպորտՄարտունիում ընթացող «Սևանա լիճ 2015» անվանումը կրող միջազգային մրցաշարում երեկ կայացել են 6-րդ տուրի հանդիպումները:
Հայաստանի ներկայացուցիչներից միայն Հովհաննես Գաբուզյանին հաջողվեց հաղթանակ տոնել: Պարտություն կրեցին Սամվել Սևյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը: 7 տուրերից հետո 5-ական միավոր ունեն Դուդան և Գուիջարոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի շրջանային մրցաշարին, որն անցկացվելու է մինչև հուլիսի 21-ը, մասնակցում են տարբեր երկրներից ժամանած 10 ուժեղագույն միջազգային գրոսմայստերներ: