Գվարդիոլա. Գյոտցեն մնում է Բավարիայում
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի ծառայություններով «Յուվենտուսի» հետաքրքրության մասին տեղեկությունը, տեղեկացնում է Armsport.am-ը:
«Մարիոն թոփ մակարդակի ֆուտբոլիստ է: Նա «Բավարիայի» խաղացողն է և առաջիկա մրցաշրջանում կմնա մեր թիմում:
Մենք Գյոտցեի տրանսֆերի շուրջ որևէ ակումբի հետ չենք բանակցել: Այս հարցով ավելացնելու ոչինչ չունեմ»,- հայտարարել է կատալոնացի մասնագետը: