Կասանո. եթե ֆուտբոլը համեմատենք թենիսի հետ, ապա Ֆեդերերը դա Մեսսին է, իսկ Նադալը` Ռոնալդուն
ՍպորտԻտալացի ճանաչված հարձակվող Անտոնիո Կասանոն, ով ներկայումս ազատ խաղացողի կարգավիճակ ունի, ժամանակակից ֆուտբոլի ու թենիսի աստղերին համեմատել է իրար հետ, տեղեկացնում է Armsport.am–ը:
«Եթե շարժվենք ֆուտբոլի օրինակով, ապա կարելի է ասել, որ Ռոջեր Ֆեդերերը դա Լիոնել Մեսսին է, իսկ Ռաֆայել Նադալը` Կրիշտիանու Ռոնալդուն: Նրանք երկուսն էլ հիանալի ֆուտբոլիստներ են, բայց չկա որևէ մեկը, ով կարող է համեմատվել Լեոյի հետ, այնպես ինչպես, չկա որևէ թենիսիստ, ով կարող է համեմատվել Ֆեդերերի հետ»,- ասել է իտալացին: