Հայաստանի հավաքականը պարտվեց վրացիներին եւ գրավեց 12-րդ տեղը
ՍպորտՀունգարիայում անցկացված բասկետբոլի տղամարդկանց Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնության B դիվիզիոնում Հայաստանի հավաքականը գրավեց 12-րդ տեղը:
6-րդ խաղում Հայաստանի թիմը հանդիպեց վրացիներին եւ պարտվեց 10 միավորի տարբերությամբ՝ 78:88 (25:15, 14:28, 12:16, 27:29):
Հիշեցնենք, որ նախորդ 5 խաղերում Վիկտոր Ուսկովի գլխավորած թիմը հաղթել էր շվեյցարացիներին (71։57), Մոլդովային (81:55) եւ ալբանացիներին (80:51) ու պարտվել էր Մակեդոնիային (45։81) եւ Բելառուսին (49:88):