Լիվերպուլն ու Ասթոն Վիլան համաձայնության են հասել
Սպորտ«Ասթոն Վիլայի» հարձակվող Կրիստիան Բենտեկեն կարիերան կշարունակի «Լիվերպուլում»: Ինչպես հայտնում է Sky Sports-ը, անգլիական ակումբները պայմանավորվել են բելգիացու տրանսֆերի շուրջ: 24-ամյա ֆուտբոլիստը բուժզննումից հետո պետք է պայմանագիր կնքի «մերսիսայդցիների» հետ:
Ըստ աղբյուրի տեղեկության, դա տեղի կունենա առաջիկա 2 օրվա ընթացքում: Միաժամանակ, նշվում է, որ «Լիվերպուլի» մինչմրցաշրջանային շրջագայությանը Բենտեկեն չի մասնակցի:
Գործարքը գնահատվում է 45 միլիոն եվրո: