Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը հայտնի կլինի ուսումնամարզական հավաքից հետո
ՍպորտԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն աշխարհի առաջնության համար հայտնի կլինի միայն ընտրանու ուսումնամարզական հավաքներից հետո:
«Աշխարհի առաջնությանը մասնակցող ըմբիշների կազմը կհայտարարվի միայն Բորժոմում անցկացվելիք ուսումնամարզական հավաքից հետո: Ինձ համար արդեն մոտավորապես նշմարվել է հավաքականի կազմը: Հիմնականում կլինեն Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի հաղթողները և մեդալակիրները»,- լրագրողների հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կկայանա սեպտեմբերի 7-12-ը ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում: