Բասկետբոլի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 12-րդ տեղը
ՍպորտԱվարտվեց բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականը:
Այս մասին տեղեկացնում է բասկետբոլի ֆեդերացիան:
18 թիմերի պայքարում հայ բասկետբոլիստները գրավեցին 12-րդ հորիզոնականը:
Վիկտոր Ուսկովի սաները 3 հաղթանակ տոնեցին՝ հաղթելով Շվեյցարիայի, Մոլդովայի եւ Ալբանիայի հավաքականներին: Հայաստանը զիջեց Մակեդոնիային, Բելառուսին, Սլովակիային եւ Վրաստանին:
Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում նման մակարդակի առաջնության եւ հիանալի փորձ ձեռք բերեց ապագայի համար: Անցկացրած 7 հանդիպումներում Հայաստանի երիտասարդական հավաքականը վաստակեց 489 միավոր: