Լևան Բերյանիձեն առաջնահերթ է համարում աշխարհի ըմբշամարտի առաջնությունում հաջող ելույթները
ՍպորտԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Լևան Բերյանիձեն առաջնահերթ է համարում աշխարհի առաջնությունում հաջող ելույթ ունենալը:
«Ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքը, ինչպես նաև նախապատրաստական փուլը բավականին հաջող էին: Ստեփան Սարգսյանի մրցաշարում հանդես էին գալիս բավականի լուրջ ըմբիշներ, ովքեր մեծ փորձ ունեն և տիտղոսակիր են: Եզրափակիչն էլ բավականին դժվար էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բերյանիձեն:
Ծանր քաշային ըմբիշի կարծիքով՝ հիմա առաջանահերթ պետք հաջող ելույթ ունենալ աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային է Ռիոյի Օլիմպիական խաղերի համար:
Լևան Բերյանիձեն հաղթել էր Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարում:
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կկայանա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում սեպտեմբերի 7-ից սեպտեմբերի 12-ը: