Բռնցքամարտի հավաքականն ուսումնամարզական հավաքի է Ծաղկաձորում
ՍպորտԲռնցքամարտի Հաայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
Հավաքին մասնակցում են 21 բռնցքամարտիկ, որոնցից ուժեղագույնները կմրցեն oգոստոսի 5-16-ը Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում: Ուսումնամարզական հավաքի ընթացքում մարզչական շտաբն ուշադրությունը կենտրոնացնելու է բռնցքամարտիկների ֆիզիկական և տեխնիկակատակտիկական որակները բարելավելուն: Հայաստանի ընտրանին ուսումնամարզական հավաքը կավարտի հուլիսի 30-ին և մի քանի օր հանգստից հետո կմեկնի Բուլղարիա: Մրցաշրջան 2015-ը հայ բռնցքամարտիկների համար վարկանիշային է, և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ամեն ինչ անում է, որպեսզի մեր բռնցքամարտիկնեը պատշաճ մակարդակով մասնակցեն բոլոր մրցաշարերին: