«Արսենալը» պատրաստ է 43 միլիոն եվրո վճարել Օբամեյանգի համար
ՍպորտԼոնդոնի «Արսենալը» շարունակում է ջանքեր գործադրել Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերն իրագործելու ուղղությամբ, հաղորդում է dailymail-ը։
Անգլիական ակումբը պատրաստ է 26-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 43 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Օբամեյանգը բոլոր մրցաշարերում անցկացրել է 46 հանդիպում, խփել է 25 գնդակ եւ կատարել է 8 գոլային փոխանցում։