«Կուբան»-«Ուրալ»` 0:2, Մանուչարյանը` գոլի հեղինակ
ՍպորտՌուսաստանի առաջնության առաջին տուրում «Ուրալը» հաղթանակ տոնեց «Կուբանի» նկատմամբ:
Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում կայացած խաղում հյուրերը երկու անպատասխան գոլ խփեցին: 73-րդ րոպեին «Ուրալին» առաջ մղեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը, ով փոխարինման էր դուրս եկել 69-րդ րոպեին, իսկ հանդիպման վերջնամասում Հերսոն Ասևեդոն 11-մետրանոց տուգանայինից կրկնապատկեց իր թիմի առավելությունը:
Ռուսաստանի առաջնություն, առաջին տուր
«Կուբան»-«Ուրալ»` 0:2
Գոլերը` Մանուչարյան 73՛, Ասևեդո 90+3՛ (11-մետրանոց)