Գվարդիոլան կառաջադրվի կատալոնական խորհրդարանի ընտրություններում
ՍպորտՄյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ, կատալոնացի Խոսեպ Գվարդիոլան կառաջադրվի կատալոնական խորհրդարանի ընտրություններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է TMV-ն:
Խորհրդարանի ընտրությունները կկայանան ընթացիկ տարվա սեպտեմբերի 27-ին:
Գվարդիոլան աչքի է ընկել բասկ անջատողականներին, ինչպես նաև Կատալոնիայի ղեկավար Արտուրո Մասային ցուցաբերած իր աջակցությամբ:
Խոսեպ Գվարդիոլան ծնունդով Կատալոնիայից է և նույնիսկ մարզել է Կատալոնիայի ազգային ընտրանին: