Մտավոր սահմանափակումներով հայ մարզիկները կմասնակցեն Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերին
ՍպորտԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում 2015 թվականի հուլիսի 22-ից օգոստոսի 3-ն անցկացվելու է Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերը:
«Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության մտավոր սահմանափակումներով 5 մարզիկներ Հայաստանը ներկայացնելու են աթլետիկա, լող և սեղանի թենիս մարզաձևերում: Նրանց մասնակցությունն այս խաղերին հնարավոր է եղել նաև պետական աջակցության շնորհիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը բաղկացած է 9 հոգուց: