Ռոնալդուն չի ցանկանում աշխատել Բենիտեսի գլխավորությամբ
ՍպորտՄադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն գոհ չէ թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ աշխատանքից, գրում է Marca-ն:
Արքայական ակումբի մարզումներից մեկում պորտուգալացի հարձակվողը ժամանակից շուտ է լքել խաղադաշտը՝ դժգոհելով իսպանացի մասնագետի որոշումից: Ռոնալդուն երբեք էլ չի թաքցրել, որ Կարլո Անչելոտիի՝ «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացումը մեծ սխալ էր: Պորտուգալիայի հավաքականի ավագը սոցցանցերում բազմիցս աջակցել էր Անչելոտիին, իսկ Բենիտեսի հետ միասին աշխատելու վերաբերյալ խոսելիս շատ զուսպ էր գտնվել:
Բենիտեսը նույնպես «կրակի վրա յուղ է լցրել»՝ հայտարարելով, որ այժմ Ռոնալդուին չի համարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: