«Շիրակ» - «ԱԻԿ» հանդիպումը կսպասարկեն հունգարացի մրցավարները
ՍպորտԳյումրու քաղաքային մարզադաշտում հուլիսի 23-ին ժամը 16:30-ին տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումը, որտեղ «Շիրակ»-ն ուժերը կչափի շվեդական «ԱԻԿ» ակումբի հետ։
«Շիրակ» - «ԱԻԿ» հանդիպման գլխավոր մրացավար է նշանակվել հունգարացի Սանդոր Անդո Ժաբոն։ Մրցավարի առաջին օգնականն է Գիորգի Ռինգը, երկրորդ օգնականը՝ Օժկար Լեմոնը։ Չորրորդ պաշտոնյան է Պետր Սոլիմոսին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հանդիման տեսուչն է ֆրանսիացի Ֆիլիպե Պռուդոն։