Սուարեսը հորդորել է չքննադատել Մեսիին
ՍպորտԿատալոնական «Բարսելոնա» ակումբի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը կրկին պաշտպանել է խաղընկերոջը` Լեո Մեսիին` արգենտինացու հասցեին հնչեցված քննադատություններին ի պատասխան:
«Մեսիի հասցեին հնչող քննադատությունն անհասկանալի է: Չի կարելի քննադատել աշխարհի լավագույն ֆուտբոլիստին: Երբ պարտվում ես եզրափակչում, դա մեծ հարված է ֆուտբոլիստի համար: Նա մեզ պես մարդ է, և նա է անցնում այդ ամենի միջով: Վստահ եմ՝ նա ամենաշատն էր ուզում հաղթել Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սուարեսի խոսքերը մեջ է բերում իսպանական Marca-ն:
Ֆուտբոլի ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում Արգենտինայի ազգային թիմը զիջեց Չիլիի հավաքականին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում: