Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»


Հանդիպում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Մայքլ Գեորգ Լինկի գլխավորած պատվիրակության հետ

Հասարակություն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը և արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հուլիսի 21-ին ընդունել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) տնօրեն Մայքլ Գեորգ Լինկի գլխավորած պատվիրակությանը:

Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկա մակարդակը և մտքեր փոխանակել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի և ՀՀ ԱՆ միջև համագործակցությունը խորացնելու շուրջ:

Նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը շեշտել է, որ դեռևս համատեղ շատ աշխատանքներ կան անելու՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնելու համագործակցությունը մի շարք այլ ոլորտներում: Նա բարձր է գնահատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետների կատարած աշխատանքները՝ նշելով նրանց կողմից ներկայացված եզրակացությունների օգտակարությունը և մասնագիտական որակը: ԺՀՄԻԳ-ի տնօրեն Մայքլ Գեորգ Լինկն իր գոհունակությունն է արտահայտել արդյունավետ համագործակցության խթանմանն ու բարեփոխումներին ուղղված Արդարադատության նախարարության գործադրած ջանքերի համար՝ հավելելով, որ իր ղեկավարած կառույցը նույնպես պատրաստակամ է նպաստելու համատեղ աշխատանքների շարունակմանն ու խորացմանը: Եվրոպացի պաշտոնյան համառոտ ներկայացրել է Հայաստանում ընտրական բարեփոխումներին ուղղված իրենց կողմից կատարված աշխատանքներն ու հաշվետվությունը, ինչպես նաև Հայաստանում հավաքների ազատության ոլորտում մոնիտորինգ իրականացնելու ծրագիրը: Ըստ նրա՝ Հայաստանը երբեք չի ենթարկվել նման մոնիտորինգի. Այն կարող է լրացուցիչ օժանդակություն ապահովել՝ հասկանալու առկա խնդիրներն ու այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Անդրադառնալով բարձրացված հարցերին՝ Արսեն Մկրտչյանը նշել է, որ կառույցի կողմից ներկայացված հաշվետվությունները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում և կարող են նպաստել ընտրական համակարգում առավել արդյունավետ բարեփոխումներ իրականացնելուն: Իսկ մոնիտորինգը, ըստ նրա, կարևոր գործիքակազմ է կոնկրետ երևույթների ու խնդիրների մասին ավելի խորքային և համապարփակ պատկեր ստանալու համար:

Նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը կարծիք է հայտնել, որ հավաքների ազատության իրավունքի ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետությունում առկա է բավականին հարուստ փորձ, որի ուսումնասիրության հիման վրա անհրաժեշտության դեպքում կարելի է համագործակցել օրենսդրության բարեփոխման ուղղությամբ՝ հաշվի առնելով, որ նախարարության գործառույթն այս ոլորտում առավելապես օրենսդրական կարգավորումների կատարելագործումն է:

Նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել եվրոպացի հյուրերին այցելության և փոխանցած տեղեկատվության համար՝ ընդգծելով կառույցի կատարած աշխատանքների որակն ու կարևորությունը Հայաստանում օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխման տեսանկյունից:

Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵրբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանԷմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումԱյս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանՌուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանԲարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՉանե՞նք բարեգործություն. Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք․ Նարեկ ԿարապետյանԻմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր Ավետիսյան