«Շիրակ»-ը համալրել է կազմը իվուարցի ֆուտբոլիստով
ՍպորտԻվուարցի 25-ամյա հենակետային կիսապաշտպան Մոհամեդ Կաբան «Շիրակի» հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։
2007-2014թթ. Կաբան եղել է Կոտ դ'Իվուարը ներկայացնող «Ստելլա» ակումբում: 2014/15 մրցաշրջանի սկզբում տեղափոխվել է «Գանյոա» ակոմբ: 2015 թ.-ի սկզբում վարձակալությամբ տեղափոխվել է լիբիական «Ալի Տրիպոլի», որի կազմում մասնակցել է Աֆրիկայի ակումբային առաջնությանը: Մարտին վերադարձել է հետ՝ «Գանյոա»: Կոտ դ'Իվուարի հավաքականի կազմում մասնակցել է Աֆրիկայի ազգերի առաջնությանը (ChAN):
Նշենք, որ Մոհամեդ Կաբան «Շիրակի» կազմում իր նորամուտը կնշի «ԱԻԿ»-ի հետ պատասխան հանդիպմանը։
Այս մասին տեղեկացնում է «Շիրակ»-ի մամուլի ծառայությունը: