Երևան, 12.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս իշխանությունն այսօր պետք է հաշվետվություն ներկայացնի, ոչ թե նախընտրական ճառեր․ Արեգ Սավգուլյան Ինչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ» Բոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ» «Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ» Եվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ» «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ» Մեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ» Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ» Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ»


Լեգենդար ճանապարհորդ Բեար Գրիլսի 10 ամենազարմանալի սխրանքները (լուսանկարներ)

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Հարյուրավոր արշավներ, սեփական հաղորդումներ աշխարհի ամենառեյթինգային հեռուստաալիքներում, համաշխարհային հռչակ, երկրպագուների բանակ ու նաև միլիոնավոր ծաղրանքներ իր հասցեին։ Այս ամենն Էդուարդ Մայքլ Գրիլսի մասին է՝ լեգենդար ճանապարհորդի, ում մենք ավելի լավ գիտենք որպես Բեար Գրիլս։

Այս տարվա հունիսի 7-ին նա դարձավ 41 տարեկան, ու այդ առթիվ ցանկանում ենք ձեզ ներկայացնել նրա 10 սխրանքները, որոնք նա արել է մոլորակի տարբեր կետերում։

Գրիլսի սխրանքների հետևում նրա մանկությունն է։ Նրա բախտը բերել է ծնողների առումով, ու դեռ վաղ մանկությունից նա ակտիվորեն զբաղվել է լեռնագնացությամբ, ճանապարհորդել է առագաստանավով ու այլ արկածների մասնակցել հոր հետ։ Ոչ պակաս կարևոր դերակատարություն Գրիլսի համար ունեցավ բանակը։ Դժվար է հավատալ, բայց այս հասարակական ինստիտուտը շատ օգտակար բաներ կարող է սովորեցնել ապագա ճանապարհորդներին, հատկապես, եթե ծառայում ես բրիտանական հատուկ նշանակության զորքերի էլիտայում՝ SAS-ում։

Իր ծառայության տարիներին Գրիլսը թռել է պարաշյուտով (մի անգամ նրա պարաշյուտը լրիվ չի բացվել, ու նա անհաջող վայրէջք է կատարել 500 մետր բարձրությունից), բառիս բուն իմաստով վայրի պայմաններում գոյատևել է Հիմալայներում, Սիկկիմում ու Արևմտյան Բենգալիայում, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայում, որտեղ նա կրկին պարաշյուտային վնասվածք ստանալուց հետո ստիպված էր 18 ամիս տևողությամբ վերականգնողական կուրս անցնել։

Հավանաբար հենց այդ պահին էլ պատանի Գրիլսի գլխում ծագեց իր խելահեղ արկածների գաղափարը, իսկ մնացածն արդեն 20 տարի տևողությամբ պրոդուկտիվ աշխատանքի ու մեծ ճանապարհորդի խելահեղ կարիերայի պատմությունն է։

Սխրանք №1։ Էվերեստի նվաճումը

Պատանի Գրիլսի առաջին սխրանքը երկար ռեաբիլիտացիոն կուրսից հետո դարձավ Էվերեստի գագաթ մագլցելը։ Բնականաբար, նա բավականին երկար ժամանակ պատրաստվում էր այդ արշավին ու վաղօրոք բարձրացավ Ամու-Դաբլան լեռան գագաթը 1997 թվականին, ինչպես նաև հասցրեց հերթական վնասվածքը ստանալ՝ ընկնելով Կխումբու սառցադաշտի բացվածքներից մեկի մեջ։

Այնուամենայնիվ, Գրիլսը բավականին ծանոթ էր Հիմալայներին դեռ զինվորական ծառայության տարիներից, և 1998 թվականին, չնայած ցրտահարվածությանը, ջրազրկմանն ու անքնությանը, Բեարը նվաճեց 8848 մետրանոց բարձրությունը, ինչի մասին նա երազում էր դեռ մանկուց ու դարձավ ամենաերիտասարդ բրիտանացին, ում հաջողվել էր անել դա։ Այս սխրանքը գործելու պահին նա ընդամենը 23 տարեկան էր։

Սխրանք №2: Ճաշ 7 կիլոմետր բարձրության վրա

Մեր հերոսի այս սխրանքն անգամ Գինեսի ռեկորդների գրքում հայտնվեց։ 2005 թվականին Գրիլսը լեռնագնաց Դևիդ Հեմպլան-Ադամսի ու Արքայական ռազմական նավատորմի պարաշյուտային ջոկատի հրամանատար Ալան Վիլի հետ կազմակերպեց աշխարհում ամենաբարձրադիր ճաշը։

Ընկերները տոնական հանդերձանքով ու թթվածնային դիմակներով ճաշեցին 7620 մետր բարձրության վրա, ու որպեսզի առավելագույնս պատրաստվի այս սխրանքին, Բեարը շուրջ 200 պարաշյուտային թռիչքներ իրականացրեց։ Ու քանի որ Բեարն ավելի բարձր կետերում էլ էր եղել, նա լրիվ բնական տեսք ուներ 7 կիլոմետրի վրա՝ շամպայնի բաժակը ձեռքին։

Սխրանք №3: Նավարկում փոքր նավակով՝ Հյուսիսային Ատլանտիկայով

2003 թվականին Բեար Գրիլսը 5 այլ մարդկանց հետ, որոնց մեջ էր նաև նրա մանկության ընկերը, անցավ Հյուսիսային Ատլանտիկայով՝ բաց փչովի նավակով ու չդիմելով որևէ կողմնակի օգնության։ Նրանց ճանապարհը սկսում էր կանադական Գալիֆակս գաղաքից ու ավարտվում էր Շոտլանդիայում գտնվող Ջոն Օ՛Գրոատս տեղանքում՝ անցնելով օվկիանոսի ամենավտանգավոր մասերով, այդ թվում Դանիական նեղուցի ու Լաբրադոր ծովի փոթորկոտ ջրերով։

Չնայած 8 բալանոց փոթորիկներին, բազմաթիվ այսբերգներին ու անմարդկային ցրտահարումներին, որոնք անխուսափելի էին բաց նավով ճանապարհորդելու դեպքում, թիմը հասավ ճանապարհորդության վերջնակետին, ու այս արկածի հիման վրա Բեարը գրեց «Facing the frozen ocean» գիրքը։

Սխրանք №4: Անցում Հիմալայների վրայով՝ պարամատորով

Միայն մի բան կա, որը Բեար Գրիլսն ավելի շատ է սիրում, քան մեզ խմելը, զզվելի միջատներ ուտելն ու դանակները։ Դա պարամատորն է, որով նա մեկ անգամ չէր, որ ռիսկային ու ռեկորդային թռիչքներ է իրականացրել։

Այդպիսի մի թռիչքներից մեկն էլ Բեարն արեց Էվերեստի վրայով։ Ի սկզբանե Բեարը պլանավորում էր թռչել սարի վրայով, սակայն չինացի զինվորականները թույլ չտվեցին անել դա, և նա ստիպված բավարարվեց միայն սարի հարավային մասով։ Գրիլսը բարձրացավ 8991 մետր, որը 3048 մետրով գերազանցում էր նախորդ ռեկորդն ու դիմացավ ուժեղ քամուն, սարսափելի ցրտին ու թթվածնային քաղցին։ Այս սխրանքի մասին պատմող վավերագրական ֆիլմը ցուցադրվեց Discovery հեռուստաալիքով։

Սխրանք №5. Այցելություն գործող հրաբխի խառնարան

Երբ Գրիլսը չի մրսում, ուրեմն անպայման պետք է շոգի։ Դժվար է պատկերացնել ևս մի խենթի, ով կորոշի իջնել գործող հրաբխի խառնարան ու ողջ մնալ դժոխային շոգի ու թունավոր գազերի առկայության պայմանում։ Այնուամենայնիվ, Գրիլսը նաև դա արեց դեպի Գվատեմալա կատարած արշավի ժամանակ, երբ ուղղաթիռից իջավ ուղիղ շիկացած դժոխքի մեջ՝ իր հետ վերցնելով օպերատորին։ Ամենայն հավանականությամբ այս արկածից հետո ո՛չ օդաչուն, ո՛չ էլ օպերատորը էլ երբեք չեն ցանկանա աշխատել այդ խենթի հետ։


Սխրանք №6: Ատլանտյան օվկիանոսից դեպի Խաղաղ օվկիանոս՝ նավակով

4000 կիլոմետր երկարությամբ ու երեք օվկիանոսներով անցնող այս ուղևորությունը Գրիլսը մտածել էր նրա համար, որպեսզի հրավիրի աշխարհի ուշադրությունը համաշխարհային կլիմայի փոփոխության ու սառցադաշտերի հալքի խնդիրների վրա։ Ու կրկին նա ճանապարհ էր դուրս եկել 5 ուղեկիցների հետ, ում հետ միասին անցավ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ջրերով։

Վելինգտոն ծովածոցում թաքնված կղզյակներից մեկի վրա, որի վրա հանգրվանել էին ուղևորները գիշերելու համար, հայտնաբերվեցին նավաբեկության արդյունքում զոհված նավաստիների մնացորդներ, ինչպես նաև նրանց պատրաստած հսկայական խարույկի մնացորդները, որոնք չէին գրավել ոչ մեկի ուշադրությունը։

Սխրանք №7: Արշավ Բրիտանական կղզիների շուրջ

Հեռավոր 2000 թվականին Բեար Գրիլսը 30 օրում պտույտ կատարեց Բրիտանական կղզիների շուրջ՝ օգտվելով նավակներից ու հիդրոցիկլերից։ Սա արվում էր, որպեսզի միջոցներ հավաքագրվեն Ջրային փրկարարության ազգային թագավորական ինստիտուտի համար։ Ի դեպ, Գրիլսը մշտապես զբաղվել է բարեգործությամբ՝ հանգանակություններ կատարելով վայրի բնության պահպանությամբ, որբերի օգնությամբ ու լուրջ վնասվածքներ ստացած մարդկանց օգնությամբ զբաղվող հիմնադրամներին։

Սխրանք №8: Ամենաերկար անկումը՝ աերոխողովակով

Պատկերացրեք 1.5 ժամ տևողությամբ ազատ անկում, որի ընթացքում հնարավոր է կառավարել ձեր տեղաշարժը տարածության մեջ, ջուր խմել ու զուգարան գնալ… Բեար Գրիլսն ու իր երկու ընկերները 1 ժամ 36 րոպե անցկացրեցին ուղղահայաց աերոխողովակում, որպեսզի գերազանցեն նախորդ ռեկորդը մի քանի վայրկյանով։ Հատկանշական է, որ սքայդայվերներից մեկը ժամանակին ծնկներից ներքև կորցրել էր իր երկու ոտքերն էլ։

Սխրանք №9: Ճանապարհորդություն լաստի վրա՝ Խաղաղ օվկիանոսով

Իր հաղորդումներից մեկում Բեար Գրիլսը ցույց տվեց, թե ինչի է նման նավաբեկությունից հետո բաց օվկիանոսում գոյատևելը։ Բաց ծովում մենակ մնացածի համար ամենասարսափելի թշնամին ջրազրկումն է, իսկ Գրիլսի նավի վրա միայն հոտած ջուր էր, որով կարելի էր և թունավորվել։ Բայց դե Գրիլսը չէր լինի Գրիլս, եթե մի բան չմոգոներ. նա այդ հոտած ջուրը հոգնայով մտցրեց իր օրգանիզմ, որպեսզի նրա աղեստամոքսային համակարգը ներծծի ջուրը, ու այդ կերպ նա խուսափեց ջրազրկումից։ Հավանաբար Գրիլսը չէր կարդացել Ալեն Բոմբարի գիրքը, ով խմում էր աղաջուրն ու ձկների արյունը՝ ջրազրկումից խուսափելու համար կամ էլ կարդացել էր, բայց ուզում էր ինչ-որ զզվելի բան անել։

Սխրանք №10: Պարամատոր Անխել ջրվեժի շուրջ

Բեար Գրիլսը սիրում է ամեն բան, որը կրում է «ամենամեծ», «անանցանելի», «ամենասարսափելի» ու այլ նմանօրինակ տիտղոսներ, ուստի նա պարզապես չէր կարող շրջանցել աշխարհի ամենաբարձր (1054 մետր) ջրվեժը՝ Անխելը, որը գտնվում է Վենեսուելայի տարածքում։ Գրիլսն իր սիրելի օդագնացության սարք հանդիսացող պարամատորով թռիչք իրականացրեց ջրվեժի շուրջ՝ վերևից նայելով գահավիժող ջրերի վեհաշուք թագավորությանը։ Ցավոք, այդ ճանապարհորդությունից լավ որակի լուսանկարներ ու կադրեր չեն պահպանվել։

Ու թեև նախանձողները Բեարին անվանում են դիվանային գեներալների ու պարանոիկների կուռք, բայց բոլորն էլ գիտեն, որ պատմության մեջ մնալու է միայն նա, ով հոգ չի տանում իր համբավի մասին ու արել է այն, ինչ հոգին է ցանկանում, նույնիսկ եթե դրանք հսկայական թրթուրներ են։

Ի դեպ, այնպիսի տպավորություն է, որ Բեար Գրիլսն այսպես թե այնպես կմնա պատմության մեջ, քանի որ եթե ինչ-որ տեխնածին աղետ լինի, կփրկվեն միայն առնետներն ու Բեար Գրիլսը։

Ինչքան հարուստ է մեր հայրենիքը՝ այնքան մեր եղբայրները չեն լքում այն․ Նարեկ ԿարապետյանԿրասնոդարի երկրամասում դեռահասը կրակ է բացել դպրոցում. տուժել է երկու աշակերտՈւզում եմ, որ մենք բոլորս Բերդի օրինակով ամբողջ Հայաստանին վարակենք, ու Հայաստանը լինի հայկական. Նարեկ ԿարապետյանՔննարկում պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյանի հետ. Էդմոն ՄարուքյանՔիմ Քարդաշյանը և նրա դուստր Նորթ Ուեսթը ցուցադրել են իրենց համապատասխան ադամանդե գրիլզները 300․000 ադրբեջանցի Հայաստանու՞մ, թե՞ 300 հազար աշխատատեղ հայերի համար. «Ուժեղ Հայաստան»Սա նշան է. Ռոբերտ ՔոչարյանԴեմբելեն՝ Ֆրանսիայի առաջնության լավագույն խաղացող «Պայքարը Հայ Առաքելական եկեղեցու դեմ ոչնչացնում է ցանկացած իշխանության լեգիտիմությունը»․ Արման ՎարդանյանՀամայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը բազմել է պատրիարքական գահին Ինչքան հարուստ է մեր հայրենիքը՝ այնքան մեր եղբայրները չեն լքում այն. «Ուժեղ Հայաստան»Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը քարոզարշավիցԻրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը. Փեզեշքիան Իսրայելը ապրիլի 8-ից ի վեր Լիբանանում hարվածել է Հեզբnլլահի 1,100 թիրախի Չե՛նք կարող երրորդ անգամ նույն կործանարար սխալը կրկնել․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի կոչը Փաշինյանի աջակիցներին․ «Միացե՛ք փոփոխությանը»Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում քաղաքացիների հետ մասնակցում է միասնական քայլերթիԳիտեի՞ք, որ Ուժեղ Հայաստանը մասնակցելու է ընտրություններին. հարցում Ապարանում Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք. Հարցում Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը ՇենգավիթումԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է. հարցում Մասիսում Նոյեմբերյանում ջերմ դիմավորում են Նարեկ ԿարապետյանինՈՒժեղ Հայաստանի ՈՒժեղ Նոյեմբերյան. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՆերքին գործերի նախարարի գլխին մութ ամպեր են կուտակվումԷլ ցանցերի զավթեցին Կարապետյանից, որ ի՞նչ անեն. Հարցում Ռուսաստանը ակնարկում է ատոմակայանի մասին Փաշինյանը ցնցումների մեջ է կաթողիկոսի այցից Սա պարզապես քաղաքական ընտրություն չէ․ սա Հայաստանի գոյության հանրաքվեն է․ Արմեն ՄանվելյանՄեր երեխաները մեծանալու են ուժեղ Հայաստանում. Ուժեղ ՀայաստանՀատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին. տեսանյութUcom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի Ֆասթ Բանկը «Music Through Centuries» հայ-ավստրիական մշակութային միջոցառման գլխավոր գործընկերն է Քարոզարշավ օր 4-րդ. ՈՒժեղ Զորական. փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՈ՞նց է նախարարը խոսում երեխաների իրավունքներից այն դեպքում, երբ մանկապղծnւթյան դեպք էր կոծկվում. Էդմոն ՄարուքյանԲագրատաշենը փոփոխություն է ուզում. Ուժեղ ՀայաստանՄշակել ենք թիրախային խմբերի համար հստակ մեխանիզմներ` ինչպես կարելի է բարձրացնել աշխատավարձերը. մի մասը աշխատավարձի տեսքով, մյուսը` դիվիդենդների․ Նաիրի Սարգսյան Արևային էներգիան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և միջուկային էներգիան ԶՊՄԿ-ն բացել է դռները աշակերտների առաջ․ այցելություն բաց հանք և ֆաբրիկա | Past.am Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստանը» զորեղ Զորականում էՏիկին նախարար, ո՞նց կարելի է պետական բյուջեում տուգանք պլանավորել. Մարուքյան Ինչու է Բաքուն արդեն տոնում հաղթանակը. Հայաստանի ժողովրդի ճակատագրական ընտրությունը. Սուրենյանց Տավուշի մարզի Զորական գյուղում ընթանում է «Ուժեղ Հայաստան»-ի իրազեկման արշավըԱնտարբերությունը թուլություն է, իսկ Ուժեղ Հայաստանը՝ բոլորիս հպարտությունն ու ապավենը. Նարեկ ԿարապետյանՔանի՞ տեսակ վիսկի կա ամբողջ աշխարհում. «Փաստ»5000 դրամի համար հաշիվներիդ վրա արգելանք են դնում․ «Լուսավոր Հայաստանն» այսօր քարոզարշավը սկսեց ԴԱՀԿ-ի մոտից Մանկապղծության դեպք կար, որը կոծկվում էր. Մարուքյանի եւ Գալյանի բանավեճը Որքան շատ պրոֆեսիոնալ գործարարներ ունենա ազգը, այնքան ավելի հարուստ կլինի․ Կարապետյան