Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա Սողոմոնյան Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք Չալաբյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան


Սեքսը հայկական տեսահոլովակներում

Bravo.am-ը գրում է.

Մշակո՜ւյթ, մշակո՜ւյթ… դրա բուն իմաստը երգ-պար-կինո-թատրոն-շոու բիզնես-նկարչությունը չէ. մշակույթը տարբեր ոլորտներում ինչ-որ բան անելու կամ վարելու ձեւն է` մշակված ու ստեղծված տասնամյակների ու դարերի ընթացքում: Ուտելու մշակույթ, երեխա դաստիարակելու մշակույթ, կրթություն ստանալու ու տալու մշակույթ, կենցաղ, ամուսնական կյանք կամ բիզնես վարելու մշակույթ… Ընդ  որում, կամայական մշակույթ արտակարգ ցույց է տալիս, թե ինչ է կատարվում տվյալ ազգաբնակչության ուղեղում եւ հոգում:


Լուսի Քոչարյանը

Սկսեցի մտածել այս ամենի ուղղությամբ, երբ հայկական կայքերից մեկում աչքովս ընկավ հետեւյալ վերնագրով ցանկը` «Հայկական ամենասեքսուալ տեսահոլովակները»: Հըմմ, սեքս հայկական տեսահոլովակներում, իրո՞ք: Այն, ինչ հրամցված էր ինձ այդ  ցանկում սե՞քս էր ու սեքսուալությո՞ւն: Եվ ինքնըստինքյան եկա նրան, որ ախր մեղադրելու չէ. տեսահոլովակներում գեներացվում է ճիշտ այնպիսի սեքսուալություն, ինչպիսին որ սեքսի մշակույթն է մեր հասարակության մեջ` վախվորած, տեղ-տեղ քառակուսի, տեղ-տեղ սղոցող, չափի զգացմանը կամ չհասած, կամ էլ անցած` ինչպես գազը հանքային ջրից, հում ու ապիկար էսթետիկայով:

Սեքսը շահարկվում ու մոնետարիզացվում է տեսահոլովակների թողարկման առաջին իսկ օրից: Հայկականների դեպքում առանձնացրի 3 ձեւաչափ՝

- «Խաչիկը-Վաչիկը-պաչիկը, ջան, իմ ջեյրան-եղնիկ, սարի քամին դոշդ բանա, ես զմայլվեմ»  ձեւաչափ, որտեղ մարդիկ սիրում են իրար օդակաթիլային տարբերակով, սեքսի մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ իրենց սերը մաքուր է, ինչպես այդ դոշերի…էէէ, սարերի օդը,

- «Արտասահմանյան սեքսուալ տեսահոլովակները կապկող» ձեւաչափ, երբ արդեն նկատվում են սեքսուալ ցանկության նշաններ` ազդրերի ու կոնքերի ինտենսիվ կոտրատում, շուրթերի միջեւ հեռավորություն, օ~, քեզ հրաշք, ավելի քան 10 սմ, օպերատորական աշխատանք` ուղղված աղջկա կրծքերին եւ հետույքին, բայց քանզի ռեժիսորն ու երգիչը վերը նշված հայկական մշակույթի ներկայացուցիչներ են, տեսահոլովակում իրական գեղեցիկ սեքս, միեւնույնն է, չի ստացվում:

- «ռեփային» ձեւաչափ, որտեղ ախորժակը բավական մեծ է, քանի որ ռեփերները փորձում են ոտք գցել պոռնոգրաֆիկ տեսարաններով հոլովակներ թողարկող արտասահմանյան գործընկերների հետ, արդյունքում տեսնում ենք էժանագին տեսքով մոդելի` մերկ կրծքերով դեպի ռեփերը, իսկ մեջքով դեպի մեզ, ու քանի որ հայ ենք, դեմքը ժանյակով ծածկած է, ըհըմ, բավական կարիկատուրային տեսարան է, բայց ինչ արած` ինչպիսի սեքսուալ մշակույթ, այնպիսի ռեփ ու տեսարաններ:

Հայկական տեսահոլովակների դեպքում հատկանշական է նաեւ մի հետաքրքիր բան` սեքսով գայթակղել փորձում է իգական սեռը, իսկ արականը պահպանում է խրոխտ անտարբերություն ու մեծամտություն: Զուգադիպությո՞ւն, չեմ կարծում, ավելի շուտ հին ու բարի առնական շովինիզմ: Ինչեւէ, հուսանք` 2027թ-ին մենք էլ հայկական տեսահոլովակներում էսթետիկ, կրքոտ, ճաշակով սեքս կտեսնենք, եթե, իհարկե, իրական կյանքում սեքսուալ մշակույթը փոխվի: Սեքսոլոգնե՛ր, գինեկոլոգնե՛ր ու հոգեբաննե՛ր, ձեզ տեսնենք, ինչպես ասում են, ահագին գործ կա անելու քարոզչության առումով:

Շարունակությունը՝ այստեղ:

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան