«Սևանա լիճ 2015» մրցաշարի հաղթողը լեհ շախմատիստն է
ՍպորտՄարտունիում ավարտված “Սևանա լիճ 2015″ միջազգային մրցաշարում հաղթող է ճանաչվել Լեհաստանի ներկայացուցիչ Դուդան:
Լեհ շախմատիստը վաստակել է 6 միավոր: 5.5 միավորով 2-րդ մրցանակին արժանացել է իսպանացի Անտոնը: 3-5 տեղերը բաժանել են Վիդիթը, Տեր-Սահակյանը և Արտեմևը:
Հայ շախմատիստներից Ռոբերտ Հովհաննիսյանը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը, իսկ Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Պետրոսյանը և ԱՄՆ-ն ներկայացնող Սամվել Սևյանը զբաղեցրեցին 7-րդ, 8-րդ և 9-րդ տեղերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի շրջանային մրցաշարին, որն անցկացվելու էր Մարտունիում, մասնակցում էին տարբեր երկրներից ժամանած 10 ուժեղագույն միջազգային գրոսմայստերներ: