ՖԻՖԱ-ն հայց է ներկայացրել Բլատերի վրա դոլարներ շպրտած բրիտանացու դեմ
ՍպորտՖուտբոլի միջազգային ֆեդերացիան հայց է ներկայացրել դատարան բրիտանացի կոմիկի դեմ, ով մամուլի ասուլիսի ժամանակ դոլարներ էր շպրտել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Նախնական տվյալների համաձայն՝ հայցն արդեն դատարանում է: Բրիտանացի կոմիկ Լի Նելսոնի արարքի պատճառով ՖԻՖԱ-ի կողմից նշանակված մամուլի ասուլիսը սկսվել է նշանակված ժամից ավելի ուշ: Դեպքից հետո բրիտանացին ասել է, որ գումարը կաշառք է, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունն անցնի ԿԺԴՀ-ում:
Յոզեֆ Բլատերը 2015թ. մայիսի 29-ին կայացած ընտրությունների արդյունքներով վերընտրվել էր ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում: Սակայն 4 օր անց ՖԻՖԱ-ում կոռուպցիոն սկանդալի մասին խոսակցությունների համապատկերում նա հայտարարեց հրաժարականի մասին: ՖԻՖԱ-ն արդեն հաստատել է, որ նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա 2016թ. փետրվարի 26-ին: