Հայաստանի պատանի բասկետբելիստները կրկին հաղթել են Եվրոպայի առաջնությունում
ՍպորտԲասկետբոլի Հայաստանի պատանեկան հավաքականը երկրորդ հաղթանակը տոնեց Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Մեր ընտրանին ընդգրկվել է A խմբում և հերթական խաղում առավելության է հասել մրցակցի նկատմամբ: 55:33 հաշվով Հայաստանի պատանեկան հավաքականը հաղթել է Ուելսի հավաքականին:
Հայաստանի պատանեկան հավաքականը նախորդ խաղում հաղթանակ էր տարել Ջիբրալթարի թիմի նկատմամբ: