«Ալաշկերտ»-ը հանդիպում կանցկացնի Արցախի հավաքականի հետ
ՍպորտԵրևանի «Ալաշկերտ»-ը կհանդիպի Արցախի ֆուտբոլի հավաքականի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ալաշկերտ»-ի մամուլի ծառայությունը:
Սևադա Արզումանյանի գլխավորությամբ Հայաստանի 1-ին խմբի առաջնությանը պատրաստվող «Ալաշկերտ-2»-ը կանցկացնի հերթական ստուգողական հանդիպումը։ Այս անգամ մեր թիմը կմրցի Արցախի հավաքականի հետ։ Խաղը տեղի կունենա հուլիսի 24-ին ժամը 11։00-ին «Նաիրի» մարզադաշտում։