Գաբրիել Ղազարյանն ընդունել է Եվրոպայի չեմպիոն Էդգար Ստեփանյանին և Ունիվերսիադայի չեմպիոն Արթուր Թովմասյանին
ՍպորտՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է հեծանվավազքի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Էդգար Ստեփանյանին և Համաշխարհային ուսանողական մարզական խաղերի չեմպիոն Արթուր Թովմասյանին:
Նախարարը շնորհավորել է մարզիկներին հաղթանակների կապակցությամբ և մաղթել հետագա մարզական ձեռքբերումներ ու հաղթանակներ: «Ցանկացա անձամբ շնորհավորել ձեզ և մեկ անգամ ևս հիշեցնել, որ դուք ներկայացնում եք Հայաստանի Հանրապետությունը և ձեր յուրաքանչյուր ձեռքբերումով ողջ հայ ժողովուրդն է ուրախանում: Ես արդեն մեծ թվով հեռախոսազանգեր եմ ստացել արտերկրում բնակվող մեր հայրենակիցներից, ովքեր մեծ ցնծությամբ շնորհավորում էին ինձ ձեր հաղթանակների կապակցությամբ»,- ասել է նախարարը: Գաբրիել Ղազարյանը նաև հորդորել է երիտասարդ, բայց արդեն չեմպիոնական տիտղոսին արժանացած մարզիկներին, չբավարարվել ձեռքբերածով և մաղթել նրանց մոտ ապագայում դառնալ աշխարհի չեմպիոն:
Նախարարը հանդիպմանը ներկա մարզիչներին նույնպես շնորհակալություն է հայտնել իրենց սաների ձեռքբերումների առիթով: «Ես գիտեմ, որ սա երկարատև և քրտնաջան աշխատանքի արդյունք է: Ձեզ հետ միասին ողջ հայ ժողովուրդը մեծ ցնծություն ապրեց, թե՛ Էդգարի և թե՛ Արթուրի ոսկե մեդալների համար»,- նշել է նախարարը:
Հիշեցնենք, որ հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Հունաստանի մայրաքաղաÖ „ Աթենքում հրապարակային հեծանվավազքի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում, իսկ մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում 28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերում նվաճել են ոսկե մեդալներ: