«Ալաշկերտ»-ը «Կայրաթ»-ի դեմ խաղալու է մեծ նվիրվածությամբ և պատվախնդրորեն
ՍպորտԵրևանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հավաստում է, որ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտ»-ը «Կայրաթ»-ի դեմ կխառա նվիրվածությումբ և պատվախնդրությամբ:
«Մենք նորմալ վիճակում ենք այժմ: Ոչ մի խնդիր չունենք: Ես միշտ էլ նշել եմ, որ թիմն անմնացորդ ֆուտբոլ է խաղացել Ղազախստանում: Նշեմ նաև, որ մեր խաղում փոփոխություն կլինի: Կորցնելու ոչինչ չունենք: «Ալաշկերտ»-ն իր առավելագույնն արել է: Բայց ունենք ևս մեկ խաղ՝ նորից առավելագույնն անելու համար, և նորից առավելագույնն անելու ենք: «Կայրաթ»-ի դեմ խաղի ամենակարևոր գործոնը կլինի ֆուտբոլիստների անմնացորդ նվիրվածությունը և պատվախնդրությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամա նակ նշեց Խաշմանյանը:
Հայ մասնագետը, խոսելով ղազախական ակումբի մասին, «Կայրաթ»-ին համեմատեց Դոնեցկի «Շախտյոր»-ի հետ՝ շեշտելով, որ հայկական ակումբները դեռևս շատ հեռուն են նման մակարդակից: «Մենք մոտիվացված կլինենք վաղվա խաղի համար: «Կայրաթ»-ն իրոք շատ ուժեղ թիմ է: Ղազախական թիմը մեկ աստիճան ավելի բարձր ,է քան շոտլանդական ակումբն էր»,- նկատեց «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչը:
Նա տեղեկացրեց, որ «Ալաշկերտ»-ի համար կորուստներից մեկը Գևորգ Կարապետյանն է:
Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի «Ալաշկերտ»-«Կայրաթ» հանդիխումը կկայանա հուլիսի 23-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հանդիպումը կմեկնարկի 19:00-ին: