Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ» Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում


Աղվան Հովսեփյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են քրեական գործերի թվայնացման ծրագրի մանրամասները

Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հուլիսի 22-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

ՔԿ նախագահը ներկայացրել է նորաստեղծ պետական մարմնի կայացման ուղղությամբ կատարված աշխատանքները, անցած 9 ամիսների ձեռքբերումներն ու խնդիրները: Աղվան Հովսեփյանը կարևորել է նախաքննական մարմնի անկախությունը, կոնկրետ քրեական գործով վարույթի ընթացքում գործը քննող քննիչի փաստացի անկախության և ինքնուրույնության ապահովումը` անդրադառնալով մշակված օրենսդրական  կառուցակարգերին:

Խոսելով կոմիտեի առաջնահերթ խնդիրների մասին` ՔԿ նախագահն ընդգծել է նախաքննության որակի և արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարվող աշխատանքները՝ կարևորելով քննիչների վերապատրաստումը, քննության ընթացքում իրավապահ մարմինների միջև տեղեկատվության օպերատիվ փոխանակման անհրաժեշտությունը:

Կողմերն անդրադարձել են քրեական գործերի թվայնացման, տեղեկատվական բազաների հասանելիությունն ապահովելուն ուղղված համատեղ իրականացվող ծրագրերին: Աղվան Հովսեփյանը նշել է, որ ներկայումս երկու վարչական շրջաններում փորձարկվող թվայնացման ծրագիրը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ 2016 թվականին կներդրվի Քննչական կոմիտեի մայրաքաղաքի և մարզային բոլոր քննչական ստորաբաժանումներում: Արդյունքում` կողմերը, քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, քրեական գործի նյութերը կստանան կրիչով, ինչը կնպաստի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմա նը, ինչպես նաև ֆինանսական ռեսուրսների խնայողությանը:

Զրուցակիցները փաստել են հատկապես անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում ինչպես ներպետական, այնպես էլ տարբեր երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության կարևորությունը։ Բարձր է գնահատվել Հայաստանի քննչական կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև ձևավորված համագործակցության փորձը` չնայած կոմիտեի գործունեության կարճ ժամանակահատվածին:

Աղվան Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել ամերիկացի գործընկերներին՝ առանձնապես խոշոր չափերով պետական միջոցները հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով իրավական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ ՔԿ հարցմանն արձագանքելու և ԱՄՆ-ում անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու, ձեռք բերված ապացույցներն ուղարկելու համար, չնայած կոնկրետ քրեական գործերով միմյանց իրավական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ անհրաժեշտ օրենսդրական կառուցակարգերի բացակայությանը։ «Այս համագործակցության ա րդյունքում կարողացանք ապահովել քննության բազմակողմանիությունը և հիմնավորել Հայաստանում միլիոնավոր դրամի հասնող հափշտակության փաստը: Համագործակցության այս նախադեպն ազդակ է, որ արդարադատության ձեռքերը երկար են, և չարաշահողները չեն կարող խուսափել պատասխանատվությունից` անկախ նրանից, թե որ երկրում են սկսել և որ երկրում ավարտել հանցագործությունը»,- ասել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը:

«Այսօրվա հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք իրավունքի գերակայության, թափանցիկության, հաշվետվողականության խթանման շուրջ ԱՄՆ դեսպանության ու ՀՀ քննչական կոմիտեի միջև համագործակցության ուղիները, ինչպես նաև՝ կոռուպցիայի ու ընտանեկան բռնության դեմ պայքարի մեխանիզմները: Վերջին 18 ամիսների ընթացքում հերոինի ու մետամֆետամինի մեծ խմբաքանակների առգրավման հանգամանքը հաշվի առնելով՝ մենք նաև քննարկեցինք, թե ինչպես կարող ենք առավել սերտորեն գործակցել թմրամիջոցների միջազգային շրջանառությամբ ու փողերի լվացմամբ զբաղվող խմբերի դեմ պայք արում»,- նշել է Հայաստանում ԱՄն դեսպան Ռիչարդ Միլսը։

Կողմերը, դրական գնահատելով ձևավորված համագործակցությունն ու արդյունքները, պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը` նախանշելով համագործակցության նոր ուղղություններ։ 

Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵրբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանԷմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումԱյս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանՌուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանԲարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՉանե՞նք բարեգործություն. Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք․ Նարեկ ԿարապետյանԻմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր Ավետիսյան«Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան «Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»․ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին Այս խուզարկությունը միջամտություն է Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը. Վարդևանյան