Հայ հրաձիգները մեկնարկել են Եվրոպայի առաջնությունում
ՍպորտՍլովենիայի Մարիբոր քաղքում մեկնարկել է Եվրոպայի առաջնությունը` գնդակային (25մ, 50մ, 300մ) և ստենդային հրաձգության ձևերում:
Հայաստանը ներկայացնում են, հրացան ձևում՝ Հրաչիկ Բաբայանը, Քրիստիան և Իրինա Լաուերները, իսկ ատրճանակ ձևում՝ Զավեն Իգիթյանը: Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:
Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 46 երկրի շուրջ 1000 մարզիկ: Մեծահասակների պայքարում խաղարկվում է Ռիո 2016-ի 21 օլիմպիական վարկանիշ: 19-ամյա Հրաչ Բաբայանն ու 16-ամյա Զավեն Իգիթյանն կմասնակցեն երիտասարդների պայքարին:
Երեկ` հուլիսի 21-ին, 50 մ, հրացան 3 դիրքից, 3x20 կրակոց կանանց վարժությանը մասնակցել է Իրինա Լաուերը և 546 միավորով եզրափակել 67 մասնակիցների մրցաշարային աղյուսակը: 50 մ, հրացան պառկած դիրքից, 60 կրակոց տղամարդկանց պայքարում Քրիստիան Լաուերին չի հաջողվել հաղթահարել նախնական փուլի արգելքը, և նա դուրս է մնացել հետագա պայքարից:
Այս մասին տեղեկացրին Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից;
Վաղը` հուլիսի 23-ին, մրցելույթները կսկսի Հրաչ Բաբայանը՝ 50 մ, հրացան 3 դիրքից վարժությունում: Նույն օրը 50 մ, հրացան պառկած դիրքից կանանց վարժությանը կմասնակցի Իրինա Լաուերը: