Գլխավոր նպատակը Գերմանիայի առաջնությունում հաղթելն է. Գյոտցե
Սպորտ«Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն խոսել է 2015-16թթ. մրցաշրջանի նպատակներից:
-Դեռ ոչ մի թիմ չորս անգամ անընդմեջ չի հաղթել Գերմանիայի առաջնությունում: Դա մեր գլխավոր նպատակն է, որին հասնելը բարդ է: Ցանկանում ենք մասնակցել բոլոր մրցաշարերի եզրափակիչներին և ամենակարևորը` շարունակել կատարելագործվել:
Նախորդ մրցաշրջանում մեր գլխավոր մրցակիցը «Վոլֆսբուրգն» էր: Կարծում եմ` այս խաղաշրջանում նրանք ավելի ուժեղ թիմ կունենան և մարտահրավեր կնետեն մեզ,-Գյոտցեի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից: