Բասկետբոլի Հայաստանի պատանեկան հավաքականը հաղթահարել է խմբային փուլի արգելքը
ՍպորտԲասկետբոլի Հայաստանի պատանեկան հավաքականը շարունակում է հաջողություններ գրանցել Եվրոպայի առաջնությունում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից, Հայաստանի մինչեւ 16 տարեկան աղջիկների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում հաջողությամբ հաղթահարեց խմբային փուլի արգելքը՝ 1-ին տեղը գրավելով իր ենթախմբում: Վաղը՝ հուլիսի 24-ին, Հայաստանը հանդես կգա կիսաեզրափակչում: Մրցակցի անունը հայտնի կդառնա ավելի ուշ: