«Ռեալ»-ի մարզիչը խոսել է Ռոնալդուի հետ փոխհարաբերությունների մասին
ՍպորտՄադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հերքել է լուրերն այն մասին, որ իր և Կրիշտինաու Ռոնալդու փոխհարաբերությունները հաջող չեն:
«Իմ և Ռոնալդուի փոխհարաբերություններն այնպես են, ինչպես մյուս ֆուտբոլիստների հետ է: Հաճախ եմ խոսում ֆուտբոլիստների հետ: Անշուշտ, մարդիկ շատ բաներ են խոսում, սակայն վստահեցնում եմ, որ մեր մեջ նորմալ հարաբերություններ են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բենիտեսի խոսքերը մեջ է բերում AS-ն:
Իսպանական ԶԼՄ-ներում լուրեր էին պտտվում, որ Ռոնալդուի և Բենիտեսի հարաբերություններ լարված են: Նույնիսկ լուրեր կային այն մասին, որ Ռոնալդուն մտածում է «Մանչեստեր Յունայթեդ» վերադառնալու մասին: