«Բանանց»-ն ընկերական խաղում հաղթել է Արցախի հավաքականին
Սպորտ«Բանանց»-ի մարզահամալիրում ստուգողական հանդիպում տեղի ունեցավ «Բանանց» ֆուտբոլային ակումբի և Արցախի հավաքականի միջև: «Բանանց»-ի ֆուտբոլիստները 5-0 հաշվով հաղթանակ տարան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Բանանց»-ի մամուլի ծառայությ ունը:
30-րդ րոպեին «Բանանց»-ի գրոհներից մեկի արդյունքում Արցախից ժամանած հյուրերը գնդակն ուղարկեցին սեփական դարպասը, իսկ 38-րդ րոպեին նպատակին հասավ Պետրոս Ավետիսյանի դիպուկ հարվածը:
Երկրորդ կեսում «Բանանց»-ի ֆուտբոլիստները մեծացրին առավելություն: Երկու անգամ մրցակցի դարպասը գրավեց Անդրանիկ Քոչարյանը, իսկ խաղավերջում հանդիպման վերջնահաշիվը Էմիլ Եզիազարյանի՝ տուգանայինից կատարած փոխանցումից հետո ձևակերպեց Տիգրան Ղազարյանը: