Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում


Մատենադարանը հարստացել է միջազգային ճանաչում վայելող արվեստագետների գործերով

 Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը վերջերս հարստացել է միջազգային ճանաչում վայելող իրանահայ հայր և որդի արվեստագետներ, լուսանկարիչ Անթուան Խան Սևրուգինի և գեղանկարիչ Անդրե (Դերվիշ) Սևրուգյանի բարձրարժեք աշխատանքներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրի ն Մեսրոպ Մաշոտցի անվան Մատենադարանից, նվիրատվությունն իրականացվել է Սևրուգյանների ժառանգորդ Էմմանուել Սևրուգյանի կողմից:

Մեկ տարի առաջ` 2014թ. սեպտեմբերին, Մատենադարանը համաձայնագիր է կնքել Գերմանիայի Դաշնության քաղաքացի 90-ամյա Էմմանուել Սևրուգյանի հետ,  ըստ որի՝ Էմմանուել Սևրուգյանը Մատենադարանին էր նվիրաբերում իր հոր և մեծ հոր կողմից որպես ժառանգություն ստացած գեղանկարների և լուսանկարների հավաքածուները, հարյուրից ավելի մեծարժեք նմուշներ:

Թե´ լուսանկարիչ Անթուան խան Սևրուգինը, թե´ նրա որդին՝ գեղանկարիչ Անդրե (Դերվիշ) Սևրուգյանը, միջազգային համբավ վայելող արվեստագետներ են: Նրանց աշխատանքները ցուցադրվում են աշխարհի ամենահայտնի թանգարաններում: Նրանց յուրօրինակ, ինքնատիպ արվեստի մասին գրվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, լույս են տեսել նրանց գործերին նվիրված մի քանի ալբոմներ:

Սա իսկապես բացառիկ արժեք ներկայացնող շքեղագույն հավաքածու է: Անդրե Սևրուգյանի ստեղծագործությունները աչքի են ընկնում փոփոխվող գույների ու երանգների հարստությամբ, կատարելության հասցված գեղեցկության, նրբագեղության և բանաստեղծական պատկերայնությամբ: Գեղանկարչի գործերի ամբողջական համապատկերը բնութագրվում է մշակութային փոխառումների և փոխազդեցությունների բազմաշերտությամբ, դրանով իսկ դիտվում և ընկալվում է համամարդկային շրջագծում, որն իր մեջ միավորում է քրիստոնեական և իսլամական արվեստի հրաշալի սինթեզը: Սևրուգյանի գործերը, հատկապես մանրանկարները, ակներևաբար իրենց վրա կրում են հին արևելյան և, մասնավորապես պարսկական մշակույթի դրոշմը: Ուշագրավ է, որ ծագումով հայ գեղանկարչը ներշնչվել է առավեալապես պարսկական պոեզիայի գագաթներից՝ Հաֆեզից, Ֆիրդուսու հռչակավոր «Շահնամե»ից, Խայամի քառյակ «ռուբաիներ»-ից և հայ հանճարեղ աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովայի քնարեգության նուրբ լարերից: Սա, անշուշտ, հրաշալի հանդիպում է հնագույն քաղաքակրթությունների և փոխհարստացման հոլովույթում:

Իսկ ահա Անթուան Խան Սևրուգինը լուսանկարիչ է, որի բացառիկ տաղանդն ու անկրկնելի ոճը հնարավորություն են տվել նրան դառնալու Նասեր էլ Դին շահի պալատական լուսանկարիչը և դիմանկարի լավագույն վարպետներից մեկը: Նրա լուսանկարները այսօր իսկ գրավում են կատարողական արվեստով, հատկապես պահը որսալու, լույսի և ստվերի նրբերանգը սևեռելու նուրբ զգացողությամբ: Լուսանկարչի սուր հայացքը տեսել ու պատկերել է մարդուն, իրեն շրջապատող աշխարհը` այնքան հարազատ ու բնական, և զարմանալիորեն կարողացել է այդ պարզության մեջ խոր իմաստ և արտահայտչականություն տեղավորել :

Մեծարժեք այս հավաքածուները հանրությանը ներկայացնելու համար Մատենադարանի տնօրենությունը նախատեսում է մի շարք ցուցահանդեսներ, այդ թվում նաև թեմատիկ ցուցադրություններ, ինչպես նաև զույգ արվեստագետների ստեղծագործությունների գեղատիպ ալբոմների հրատարակություն: Ծրագրվում է նաև թեմատիկ սեմինար այս նյութի շուրջ:

Այս բոլորից անջատ, Մատենադարանում կարևորվում է այս հավաքածոների ամբողջական, համապարփակ ուսումնասիրումը, գիտական շրջանառության դրվելը և ուսումնասիրող-հետազոտողներին հասանելի դարձնելը:

Այցելուներին սպասվում է աննախադեպ հանդիպում և ծանոթություն հայր և որդի Սևրուգյանների հետ: Նրանցից յուրաքանչյուրն առանձնահատուկ է իր ձևի մեջ, ու թեև արվեստի տարբեր ճյուղերում, նրանց միավորում է շատ կարևոր մի բան՝ գեղագիտական, այսպես ասած՝ բանաստեղծական մոտեցումը մարդու և աշխարհի հանդեպ:      

 

25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվել