Գյումրիում ոստիկանները կանխել են «Շիրակ»-ի և ԱԻԿ-ի երկրպագուների բախումը
ՍպորտԳյումրիում ոստիկաններին հաջողվել է կանխել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի և շվեդական ԱԻԿ-ի երկրպագուների բախումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկրպագու Արթուր Մելիքյանը, բախումը հաջողվել է կանխել ոստիկանների միջամտությամբ: Միջադեպը տեղի է ունեցել Գյումրու «Վարդանանց» հրապարակում, երբ «Շիրակ» ֆուտբոլային թիմի` Երևանից ժամանած երկրպագուները՝ «Հայկական առաջին ճակատ» (FAF) ֆ ան-ակումբի մասնակիցները, սկսել են «Շիրակ»-ին քաջալերող տարբեր խոսքեր վանկարկել, ինչն էլ լսելով` տարածքի սրճարաններից մեկում գտնվող շվեդ երկրպագուները, պատասխան խոսքեր ու ավայելուչ արտահայտություններ են արել, որին հետևել է նաև հայ երկրպագուների պատասխանը: Բարեբախտաբար, հրապարակում հավաքված ոստիկաններին հաջողվել է հանգստացնել բոլորին: Այս պահին իրավիճակը հանգիստ է: Ի դեպ, ոստիկանները հսկողություն իրականացրել են նաև այն հյուրանոցում, որտեղ իջեւանել է ԱԻԿ-ը:
«Շիրակ»-ԱԻԿ հանդիպումը հուլիսի 23-ին է` ժամը 16:30-ին« Գյումրու քաղաքային մարզադաշտում:
Արմենուհի Մխոյան