Եկել էր «Յուվենտուսից» հեռանալու ժամանակը. Պիրլո
ՍպորտԻտալացի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն, ով վերջերս «Յուվենտուսից» տեղափոխվեց «Նյու Յորք Սիթի», հայտարարել է, որ թուրինյան թիմից իր կամքով է հեռացել:
-Հեռացել եմ, որովհետև եկել էր ժամանակը: Իմ որոշումը պայմանավորված է նրանով, որ չէի կարող չլինել «Յուվենտուսի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը: Գերադասեցի իմ կամքով հեռանալ, քան սպասել մինչև ինձ կխնդրեն այդ մասին: Եթե անգամ հաղթեինք Չեմպիոնների լիգայում, կհեռանայի: Այդ մասին շատ երկար եմ մտածել,-Պիրլոյի խոսքը մեջբերված է «Gazzetta dello Sport»-ից:
Հիշեցնենք, որ Անդրեա Պիրլոն 2011 թվականին է «Միլանից» տեղափոխվել «Յուվենտուս»: Այս ընթացքում նա մասնակցել է 164 խաղի, խփել է 19 գոլ, կատարել է 35 գոլային փոխանցում, նվաճել է 7 տիտղոս: