«Ալաշկերտ»-ը հաղթեց «Կայրաթ»-ին. հայկական ակումբների համար եվրագավաթներն ավարտված են
ՍպորտՖուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան «Ալաշկերտ»-«Կայրաթ» խաղն ավարտվեց 2-1 հօգուտ հայկական ակումբի: Այսպիսով, հայկական ակումբների համար Եվրոպայի լիգան ևս ավարտված է:
Հանդիպման մեկնարկային րոպեներին «Կայրաթ»-ն առավելություն ուներ, սակայն ընձեռնված հնարավորությունները չէր օգտագործում: Խաղի 28-րդ րոպեին «Ալաշկերտ»-ի ստանդարտ դիրքն իրացրեց Արարատ Առաքելյանը՝ առաջ մղելով «Ալաշկերտ»-ին: Սակայն խաղակեսի վերջին րոպեին ղազախական ակումբից Ջերերը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը (45-րդ րոպե):
Երկրորդ կեսում «Կայրաթ»-ը շարունակում էր տիրել խաղային իրավիճակին: «Ալաշկերտ»-ն էլ, իր հերթին, մի քանի հնարավորություն ուներ հաշվի մեջ առաջ անցնելու, սակայն օգտագործեց միայն խաղավարտին ընձեռնված հնարավորությունը. գոլի հեղինակ դարձավ Դոս Սանթոսը:
Թիմերի նախորդ հանդիպումն ավարտվել էր 3-0 հաշվով ի օգուտ «Կայրաթ»-ի:
Հայկական բոլոր ակումբները չեն շարունակի պայքարը Եվրոպայի լիգայում: «Ալաշկերտ»-ը վերջին թիմն էր, որ պարտվեց և դուրս մնաց պայքարից: