«Կայրաթ»-ի մարզիչը դժգոհ է «Ալաշկերտ»-ի հետ խաղի արդյունքից
ՍպորտՂազախական «Կայրաթ»-ի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը դժգոհ է «Ալաշկերտ»-«Կայրաթ» խաղի արդյունքից:
«Շնորհավորում եմ «Ալաշկերտ»-ին հաղթանակի կապակցությամբ: Մենք այս խաղից գոհ ենք միայն այն առումով, որ դուրս եկանք հաջորդ փուլ: Այն, ինչ ցույց տվեցինք այսօր, արժանի է մեր խաղաոճին: ՄԵնք գիտեինք, որ դժվար է լինելու: Բայց դա չէ կարևոր, այսպես չի կարելի խաղալ: Եթե ուզում ենք շարունակել պայքարը Եվրոպայի լիգայում, ապա պետք չէ պարտվել՝ այն էլ վերջին րոպեին գնդակ բաց թողնելով: Թեպետ, մենք շատ պահեր ունեինք, խաղային ելքը որոշելու համար»,- լրագրողների հետ զրույցում նման կարծիք հա յտնեց «Կայրաթ»-ի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտ»-ը 2-1 հաշվով հաղթեց ղազախական «Կայրաթ»-ին, սակայն դուրս մնաց հետագա պայքարից: