Արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան այլևս չի խաղա Մանչեսթեր Յունայթեդի համար
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան այլեւս չի խաղա մանկունյանցիների համար եւ կտեղափոխվի ֆրանսիական ՊՍԺ։ Այդ մասին տեղեկացնում է «The Mirror»-ը։
Աղբյուրի համաձայն՝ արգենտինացին մոտ է գործարքն ավարտելուն։ Ակումբներն այժմ նախամրցաշրջանային հավաք են անցկացնում ԱՄՆ-ում, եւ արգենտինացին որպես փարիզցիների խաղացող կարող է ներկայացվել առաջիկա օրերին։