Յակոբ Բլաշիկովսկին վերսկսել է մարզումները «Բորուսիա»-ի հետ
ՍպորտԴորտմունդի «Բորուսիա»-ի հիմնական կազմի ֆուտբոլիստ Յակոբ Բլաշիկովսկին վերսկսել է մարզումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գերմանական ԶԼՄ-ները գրում են, որ Բլաշիկովկսին վերականգնվել է վնասվածքից և արդեն սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ: Լեհ կիսապաշտպանը վնասվածք էր ստացել դեռևս նախորդ մրցաշրջանում:
Այս օրերին «Բորուսիա»-ն նախապատրաստվում է գերմանական Բունդեսլիգային: Թիմը մի շարք ընկերական հանդիպումներ է անցկացնում: