Բասկետբոլի Հայաստանի պատանեկան հավաքականը կմրցի Մալթայի ընտրանու հետ
ՍպորտԲասկետբոլի Հայաստանի հավաքականի մրցակիցը Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնության կիսաեզրափակչում կլինի Մալթայի հավաքականը:
Հայաստանի մինչեւ 16 տարեկան աղջիկների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում հաջողությամբ հաղթահարեց խմբային փուլի արգելքը՝ 1-ին տեղը գրավելով իր ենթախմբում: Իսկ ահա կիսաեզրափակչում հայ բասկետբոլիստերի մրցակիցը Մալթան է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, կիսաեզրափակչի մյուս զույգերը կկազմեն Իսլանդիան և Ուելսը: