«Բորուսիա»-ի առաջին մրցակիցը Եվրոպայի լիգայում կլինի «Վոլֆսբերգեր»-ը
ՍպորտՖուտբոլի Եվրոպայի լիգայում Դորտմունդի «Բորուսիա»-ի առաջին մրցակիցը կլինի Ավստրիան ներկայացնող «Վոլֆսբերգեր»-ը:
Որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղերից հետո ավստրիական «Վոլֆսբերգեր»-ը հաղթել է իր մրցակցին` «Շախտոյր»-ին (Սոլիգորսկ) և դուրս եկել հաջորդ փուլ: Որակավորման երրորդ փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 30-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին հանդիպումը կկայանա Ավստրիայում: Այս շրջանում «Բորուսիա»-ն մի շարք ընկերական հանդիպումների միջոցով նախապատրաստվում է նաև Բունդեսլիգային, որը կմեկնարկի օգոստոսին: